Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ կառավարությունում հրավիրված բյուջետային քննարկումների ժամանակ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը այնպիսի արտահայտություն է արել, որից քննարկման մասնակիցները ապշահար են եղել: Գիտության ոլորտի բյուջետային հայտի քննարկման ժամանակ ակադեմիայի ներկայացուցիչները դժգոհել են, թե ոլորտին հատկացված գումարը շատ քիչ է:
Երբ հարցի քննարկումը թեժացել է և վերածվել բանավեճի, ինտելեկտուալի համարում ունեցող Դավիթ Հարությունյանը հարցը շատ կատեգորիկ է դրել. «Կարո՞ղ եք ասել՝ այսքան ժամանակ գիտությունը կոնկրետ ի՞նչ օգուտ է տվել տնտեսությանը»:
Հարությունյանի այս հայտարարությունից ներկաները շոկի մեջ են ընկել ու հասկացել, որ քանի դեռ բարձր պոստերում նստած են այս մտածողությամբ պաշտոնյաներ, անիմաստ է գիտության զարգացում ակնկալել: