Հայաստան Քաղաքական 

Պետք է փոխել նախագահ դառնալու` որոշ մարդկանց մանկության երազանքը. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր դրվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր խոսքում նշեց, որ նախագծի տեքստը կարող է պարունակել բազմաթիվ նրբություններ, որոնք կարիք ունեն քննարկումների:

Նրա խոսքով,  երկրում մինչ այժմ իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել քաղաքական մակարդակում.

«Եթե, փոփոխություն ասելով, նկատի ունեք միայն երկրի նախագահին, ուրեմն ավելի լավ է` հրաժարվենք այդ պոստից: Չէ՞ որ եթե ասում ենք՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա այն չի կարող մեկ անձի տեսքով ներկայանալ: Դրա համար խորհրդարանական կառավարման համակարգը միակ փրկությունն է: Չպետք է սպասել` սահմանադրական ճգնաժամ լինի, որ նոր իրականացվեն սահմանադրական փոփոխություններ: Չպետք է մտածել, որ եթե որևէ մեկի մանկության երազանքն է նախագահ դառնալը, ու հանկարծ այդ պաշտոնը վերանում է, ուրեմն մարդկանց մանկության երազանքը փլուզվում է: Պետք է փոխել այդ մանկության երազանքը, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ներգրավվելով կառավարման համակարգում, հնարավոր է նպաստել երկրի բարեկեցությանը: Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները կարող են ստեղծել իրական հիմք ժողովրդավարական հիմքերի ձևավորման համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նույն շարքից