Հասարակություն 

Զարուհի Փոստանջյանը Հովհաննես Սահակյանին նկատողություն տվեց

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Հարակից զեկուցողն հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ելույթին միջամտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ասելով, որ Հովհաննես Սահակյանը կարգ է խախտում, որովհետև իր` վարողի աթոռից պետք է վեր կենա ու նստի զեկուցողի աթոռին:

Հովհաննես Սահակյանը համաձայնեց նրա հետ. «Ցանկանում եմ, որ միշտ այդպես կարգին կհետևեք»:

«Այո, միշտ հետևելու եմ կարգին, իսկ Դուք միշտ չէ, որ հնարավորություն եք ունենալու կարգը խախտել, այնպես, ինչպես այսօր, որ չթողեցիք զոհված զինծառայողների մայրերը գան ու մասնակցեն նիստին»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը:

Նույն շարքից