Հասարակություն 

«Մոլոտովի կոկտեյլ» են նետել Գլենդեյլում Հայաստանի հյուպատոսության վրա

Օգոստոսի 10-ին անհայտ մի հանցագործ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդեյլում գտնվող՝ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Այս մասին հաղորդում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթը:

Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որ գիշերը ժամը 3-ին մի մեքենա է կանգ առել շենքի մոտ, ուղևորը դուրս է եկել և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:

Երբ Գլենդեյլի ոստիկանությունը հասել է հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից:

Թե՛ Գլենդեյլի ոստիկանությունը, թե՛ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը:

Նույն շարքից