Կսենիա Սոբչակի հետ հարցազրույցի ժամանակ ռուս գործարար Գերման Ստերլիգովը հայտնել է, որ հենց որ Ինտերպոլը հանեց իմ դեմ միջազգային հետախուզումը՝ այն ճանաչելով Ադրբեջանի կողմից քաղաքականապես մոտիվացված, ինքը վերադարձավ: Նրա խոսքով, բոլոր ծառայություններն իրենց գործառույթները հստակ են կատարել։
Ստերլիգովը նշել է, որ իրեն հուզել է ռուսական հատուկ ծառայությունների բարեհոգի վերաբերմունքը։
Այն դիտարկմանը, թե ինքը Ռուսաստան է վերադարձել նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը չի հանձնում իր քաղաքացիներին, Ստերլիգովը պատասխանել է. «Դա այդպես չէ։ Ես վերադարձել եմ, որովհետեւ Ռուսաստանն իմ հայրենիքն է։ Ես ռուս գյուղացի եմ եւ արդեն վաղուց գործարար չեմ»։