«Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Արտակ Հազարապետյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: