Հասարակություն 

Հռոմի պապը նոյեմբերին կայցելի Աֆրիկա

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին կայցելի Աֆրիկա։ Այս մասին հայտարարել է Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին։ Նրա խոսքով՝ Հռոմի պապն իր աֆրիկյան այցի շրջանակներում կայցելի Ուգանդա, Քենիա և ԿԱՀ։

Մասնավորապես, Ֆրանցիսկոսը նոյեմբերի 25-27-ին կայցելի Քենիա, նոյեմբերի 27-29-ին՝ Ուգանդա և նոյեմբերի 29-30-ին՝ ԿԱՀ։ Լոմբարդին հավելել է, որ Հռոմի պապի այցի ստույգ ծրագիրը կհրապարակվի մոտ ժամանակներս։

Առաջիկա շրջագայությունը կլինի Հռոմի պապի համար առաջինն Աֆրիկյան մայրցամաքում։ Սեպտեմբերին նա մեկնում է Կուբա և ԱՄՆ։

Նույն շարքից