Հասարակություն 

Պորոշենկոն հրաժարվել է բանակցել Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարների հետ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների հետ:
Նրա խոսքերով, ինքը մտադիր չէ բանակցել ահաբեկիչների ու անջատողականների հետ, ինչքան էլ դա ցանկանան որոշ ապազգային գործիչներ:

Նա հիշեցրել է, որ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա եռակողմ կոնտակտային խումբը բավարար է խնդրի լուծման համար: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:Հիշեցնենք, որ ՌԴ ատգործնախարար Սերգեյ Լավրովը իր ուկրաինական կոլեգա Պավել Կլիմկինին կոչ էր արել անմիջական երկխոսության մեջ մտնել Դոնբասի հետ:

\Նման պահանջներ են առաջադրված նաեւ մինսկյան համաձայնություններում:
Միաժամանակ Պորոշենկոն միջազգային հանրությանը կոչ է արել քննարկել ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը:
Նրա կարծիքով, ռազմական ուժի միջոցով հնարավոր կլիներ կյանքի կոչել մինսկյան համաձայնագրերն ու վերջնական խախաղություն հաստատել Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններում:

Նույն շարքից