Հայազգի Վահան Թուրեքյանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի 5-րդ խորհրդական` գիտության և տեխնոլոգիայի հարցերով: Այս մասին ասվում է պետդեպի կայքում:
Դոկտոր Թուրեքյանը խորհրդատվություն կիրականացնի պետքարտուղարի, ինչպես նաև տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով պետքարտուղարի օգնականի հետ:
Նախկինում Թուրեքյանը պաշտոնավարում էր Գիտության զարգացմանն աջակցության ամերիկյան ասոցիացիայում: