Առողջապահություն Հասարակություն 

Դեղերի ոլորտին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում են. ՀՀ ԱՆ

Հայաստանյան դեղարտադրող և դեղներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դեղերի ոլորտին վերաբերող հարցեր. տեղեկացնում է ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում  շուկայական գները ուսումնասիրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության ողջ տարածքով  կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:

Անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման և իրացման հարցերին, ինչպես նաև 2016թ. սկսած ԵԱՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:

Քննարկվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերաբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ:

Նույն շարքից