Քաղաքական Միջազգային 

Պուտինն ու Բեռլուսկոնին զբոսնել են Յալթայի լողափով և լուսանկարվել փոքրիկ աղջիկների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին զբոսնել են Յալթայի լողափով և շփվել հանգստացողների հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` Պուտինն ու Բեռլուսկոնին ակտիվորեն զրուցել են թարգմանչի օգնությամբ:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովն իր Twitter-ում գրել է, որ Վլադիմիր Պուտինը լուսանկարվել է մի աղջնակի հետ, ինչից հետո նրա օրինակին է հետևել նաև Բեռլուսկոնին:

Այնուհետեւ իտալացին մոտեցել է ափին կանգնած մի տղամարդու և ցույց տալով նրա փորը՝ ժպտալով անգլերենով ասել է. «Շատ մեծ է»: Տղամարդն առան շփոթվելու պատասխանել է. «Ես հյուսիսային մարդ եմ, իսկ Դուք հարավից եք»:

COoe31CWIAElBIe

COokB4hVAAANRw6

Նույն շարքից