Գիտնականներին արդեն հայտնի են բազմաթիվ գործոններ, որոնք շատ կարևոր են առողջության և երկարակեցության համար, հայտնում է Rosbalt-ը:
«Պետք չի, որ դուք անեք գենետիկական թեստ, որպեսզի իմանաք, թե ինչ պետք է անեք, որպեսզի լինեք առողջ: Վերլուծելով վարքը՝ մենք արդեն դա գիտենք»,- պարզաբանել է Բոստոնի բժշկական կենտրոնից Թոմաս Փերլզը:
Փերլզը ստեղծել է օնլայն-գործիք, որը հաշվի է առնում մարդու ընտանիքի բժշկական պատմությունը, վատ սովորույթները, աշխատանքային գրաֆիկը և այլն:
Հիմնվելով այդ տվյալների վրա՝ ծրագիրը հաշվում է մահվան մոտավոր օրը, որից հետո խորհուրդներ է տալիս, որոնք կօգնեն պահպանելու առողջությունը և ավելի երկար ապրելու: