Քաղաքական Միջազգային 

​Ադրբեջանի խորհրդարանը արտակարգ նիստ կգումարի

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան) արտահերթ նիստ կգումարի։ Պատճառը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն է։

Ինչպես տեղեկացնում է Trend լրատվական կայքը, նիստի օրակարգում լինելու է մեկ հարց՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի հանդեպ վերաբերմունքը։

Ըստ կայքի` սովորաբար նիստը հրավիրվում է հենց պատգամավորների նախաձեռնությամբ, սակայն, ըստ երևույթին, այս անգամ հրամանը եկել է նախագահի աշխատակազմից, և պատգամավորներին շտապ հետ են կանչել արձակուրդից:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին բավականին կոշտ բանաձև է ընդունել: Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել դիտորդներ չուղարկել Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին։

Նույն շարքից