Միջազգային Քաղաքականություն 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված կլինի դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջան

analitik.am

Contact.az ադրբեջանական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը ստիպված կլինի դիտորդական առաքելություն չուղարկել:

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարը:

Վերջինս ասել է, որ այդ որոշման պատճառն Ադրբեջանի կողմից սահմանափակումներն են: Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։

Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդ։

Նույն շարքից