Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում կենսամակարդակն անկում է ապրել ու հասել Գաբոնին:
Սաակաշվիլին ասել է, որ երկրի ՀՆԱ-ն 184 միլիարդ դոլարից հասել է 115-ի, այսինքն մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ով Ուկրաինան մոտեցել է աֆրիկյան Գաբոնին:
Սաակաշվիլին նաև նշել է, որ ստվերային բիզնեսի ծավալն աճել է: