Այս շաբաթ՝ Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիան քննադատության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի եւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի կողմից: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջը։
Ռոյսն ու Խաչիկյանը նշել են, որ ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելը։
Նրանք նաեւ քննարկել են քրդերի եւ հայերի վրա Թուրքիայի հարձակումներն ու Սիրիայում, Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դեմ իրականացվող ցեղասպանությունը։