Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանյան բանկերը շարունակում են կորուստներ կրել

Rg.ru կայքի փոխանցմամբ՝ ռուսաստանյան բանկերը 2015-ի հունվար-օգոստոսին 76 միլիարդ ռուբլի մաքուր շահույթ են ստացել: Այսպիսով՝ այս ցուցանիշը 7,78 անգամ փոքր է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ վարկային կազմակերպությունները վաստակել էին 592 միլիարդ ռուբլի:

Այս տվյալները հրապարակել է ՌԴ կենտրոնական բանկը:

Հիշեցնենք, որ օգոստոսին ԿԲ-ն հայտնել էր ռուսաստանյան 30 խոշորագույն բանկերի վնասների մասին՝ 10,8 միլիարդ ռուբլի:

Նույն շարքից