Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատն այսօր տեղի ունեցած համաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունել: Ըստ դրա հեղինակների, Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ:
«Մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին», -ասված է հռչակագրում:
Հռչակագրին միացել են «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը, «Ժառանգությունը», «Հայազն», Հայաստանի ժողովրդական կուսակցությունները, հասարակական գործիչներ: