Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Կնոջ մեծագույն ուժը, եղել և մնում է արարելու ընդունակությունը

analitik.am

Ժամանակակից աշխարհում տղամարդիկ և կանայք շատ բաներում սկսել են նմանվել միմյանց, գրում է Rosbalt-ը: Եթե, օրինակ, կանայք սկսել են ակտիվորեն հասարակական, քաղաքական կամ բիզնես գործունեությամբ զբաղվել, ապա բնական է, որ ավանդաբար տղամարդկային համարվող այնպիսի հատկանիշներ, ինչպես վճռականությունը և հաստատակամությունը, նաև ժամանակակից կնոջը պետք է բնորոշ լինեն:

Հոգեբանները կարծում են, որ կնոջ էության ամենագլխավոր հատկանիշը, կնոջ մեծագույն ուժը, եղել և մնում է արարելու ընդունակությունը:

Կնոջ ուժը նաև սեփական անհատականությունը լավ ճանաչելու և դրան համապատասխան կյանքի ուղի ընտրելու մեջ է: Ժամանակակից կյանքը բարդ ու դինամիկ է դարձել, մենք ապրում ենք անընդհատ փոփոխվող աշխարհում և մշտապես փոփոխվող իրավիճակներում ենք հայտնվում: Կնոջ ուժը նաև նրա արժանապատվության, մեջ է, առաքինության մեջ է, նրա ողջամտության մեջ է, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու և լավագույնս գործելու ունակության մեջ է:

Հոգեբանները համարում են, որ ցանկացած կնոջ գլխավոր ուժը սիրելու կարողությունը մշտապես վառ պահելու և կատարելագործելու մեջ է, ինչի շնորհիվ ժամանակակից կինը կապրի իր իսկական էությանը համապատասխան' հիրավի լիարժեք, հիրավի երջանիկ կյանքով և շրջապատողներին երջանկություն պարգևելով:

Նույն շարքից