Քաղաքական Միջազգային 

Ժիրինովսկին առաջարկում է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակն տեղակայել Ղրիմում

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակն տեղակայվի Ղրիմում։

«Ղրիմը կարող է նստավայր դառնալ, քաղաքական Մեքքա։ Այնտեղ հնարավոր է նստավայր կառուցել, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը, այն վերացնել ԱՄՆ-ից ու տեղափոխել Ղրիմ, որպեսզի համախմբի աշխարհի բոլոր ազգերին, և, որ կարևորն է, հարմար լինի։ Ղրիմը մեծ պոտենցիալ ունի»,-հայտարարել է նա:

Նույն շարքից