Kp.ru կայքի փոխանցմամբ՝ բլոգերները Քիմ Քարդաշյանին դատապարտել են, որ երեխային տարիքին չհամապատասխանող կոշիկ է հագցնում։
«Երեկ Քիմն ամուսնու` Քանյե Ուեսթի հետ, Նորթին տարել է զբոսանքի։ 34–ամյա աստղը հագել է հասարակ մարզահագուստ և սպորտային կոշիկներ։ Բայց նրա աղջիկը... Պապարացիները նկատել են, որ փոքրիկի հագին կրունկով կոշիկներ են եղել։ Երևում է, որ կոշիկը երկու տարեկան փոքրիկի համար մեծ է. ամեն դեպքում նորաձևության ինդուստրիան այնքան չի խենթացել, որպեսզի նման փոքրիկների համար «մեծահասակների» կոշիկ պատրաստի։ Աղջկա հագին նաև մանուշակագույն զգեստ է եղել, որը կրկին չի համապատասխանել իր տարիքին»: