Հասարակություն 

Բաքվում ԵՄ գրասենյակի առջև անցկացվել է բողոքի ակցիա

«Սփյուռքի միջազգային կենտրոն» ՀԿ-ն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Բաքվում ԵՄ գրասենյակի շենքի առջև, հաղորդում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը:

Ակցիային մասնակցել է 20 մարդ. նրանք դատապարտել են Եվրոպայի «հայամետ» և «հակաադրբեջանական» քաղաքականությունը, ԵՄ-ին ու Եվրոպական խորհրդարանին մեղադրել են «երկակի ստանդարտների» մեջ:

Սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանն աննախադեպ խիստ բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որում դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներն ու կոչ է արել հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ:

Նույն շարքից