ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը ՝ «Վեստի վսուբոտտու» հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է, որ միգրացիայի հարցերով հատուկ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 30-ին, հայտնում է Tass-ը:
«Առկա ճգնաժամը աճում է ցունամիի նման: Առաջինը, որ նման դեպքում պետք է անեն եւ եվրոպական առաջնորդները եւ ասիական առաջնորդները. անկախ նրանից թե որտեղ ու երբ է կատարվում նման ճգնաժամ՝ իշխանությունները պետք է ապահովեն հարկադիր վերաբնակների արժանապատվությունը և անվտանգությունը: Սա հենց այն է, ինչ եվրոպական առաջնորդները դրսեւորում են, սկսում են դրսեւորել»,- ասել է նա: