Բիզնես Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 3.8%-ով

analitik.am

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 41 398.7 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.8%-ով:

Միևնույն ժամանակ բնական հյութերի արտադրության ծավալները չեն փոխվել և կազմել են 9 892.3 հազար լիտր:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա յոթ ամսիներին հանրապետությունում արտադրվել է 18 174.7 հազար լիտր աղբյուրի ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահաատվածի համեմատ 6.4%-ով ավելի է:

Նույն շարքից