Քաղաքական Միջազգային 

Դավութօղլուն վերընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում

Թուրքիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն վերընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում:

Քվեարկությունը անցկացվել է կուսակցության հերթական 5-րդ համագումարի ժամանակ, Անկարայում: Այս մասին գրում է TASS-ը:

Դավութօղլուն այդ պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա աշնանից, երբ նրա նախորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվեց Թուրքիայի նախագահ և լքեց կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Նոյեմբերի 1-ին նրա գլխավորությամբ ԱԶԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նույն շարքից