Քաղաքական Միջազգային 

Պենտագոնը խաբել է Բարաք Օբամային

Հերթական խոշոր սկանդալն է պայթել Վաշինգտոնում:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ավելի քան 50 մասնագետներ, որոնք հետախուզական-լրտեսական տեղեկատվություն են հայթայթել ԻՊ ու Ալ- Քաիդա խմբավորումների վերաբերյալ, մեղադրել են իրենց ղեկավարությանը փաստերի միտումնավոր նենգափոխման մեջ:

Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում մարտնչող ահաբեկիչների մասին տեղեկատվություն հավաքող լրտեսներն ու գործակալները խիստ զարմացել են՝ նկատելով, որ անհրաժեշտ, օգտակար ինֆորմացիան նախքան ԱՄՆ ղեկավարությանւ հասնելը կոպտորեն նենգափոխվել է իրենց անմիջական ղեկավարության թեթեւ ձեռքով:
Վերլուծաբանների կարծիքով, ահաբեկչական կազմակերպությունները զեկույցներում ներկայացվել են առավել թույլ ու անվտանգ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Զեկույցները նենգափոխվել են այն մեթոդով, որ համապատասխանեն ԱՄՆ ադմինիստրացիայի պաշտոնական ուղղությանը, երբ ամերիկացիները հաղթանակող են ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորների դեմ պայքարում:
Սակայն, իրականում որոշ տեղեկություններ այնքան ողբալի են եղել, որ ընդհանրապես չեն ներկայացվել ադմինիստրացիային կամ ուղղակի ոչնչացվել են:

Արդյունքում Բարաք Օբաման նենգափոխված այս տեղեկատվությամբ առաջնորդվելով, ամերիկացիներին փորձում է ապացուցել ԱՄՆ անպարտելիությունն ու հզորությունը:

Նույն շարքից