Քիշինեւի գլխավոր հրապարակում բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարները հայտարարել են, որ այսուհետ դադարեցնում են Մոլդովայի կառավարության հետ բոլոր շփումներն ու չեն պատրաստվում բանակցել նրանց հետ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Այժմ ցուցարարները որոշել են ուժեղացնել ճնշումները իշխանությունների նկատմամբ՝ հրապարակում իրենց համակիրների թվաքանակի ընդլայնմամբ:
Միաժամանակ ցուցարարների ներկայացուցիչները զգուշացրել են, որ բողոքի ալիքը կընդգրկի ողջ երկիրն ու հնարավոր բախումների ողջ պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա: