Մոլդովայի հատուկ ծառայությունները սահմանային անցակետում ձերբակալել են եւս մեկ ռուսաստանյան լրագրողի: Այս անգամ նրանց թիրախում է հայտնվել լրագրող Իլեյ Ազարովը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լրագրողը ձերբակալվել է Քիշինեւի օդանավակայանի անձնագրային անցակետում, երբ հատուկ ծառայությունները, առանց որեւէ բացատրության, լրագրողին տեղափոխել են առանձին սենյակ ու սկսել հարցաքննություն:
Հատուկ ծառայության աշխատակիցները լրագրողից պահանջել են ասել համակարգչի գաղտնաբառը, փորձել են պարզել, թե ում հետ է շփվել լրագրողը: Սակայն լրագրողը հրաժարվել է կատարել ուժայինների պահանջները, ինչից հետո վերջիններս ձայնագրել են դիկտաֆոնի պարունակությունն ու կարդացել հոդվածներն ու նյութերը:
Դրանից հետո, լրագրողին բաց են թողել ու ուղեկցել ինքնաթիռ: