Մինչև տարեվերջ ևս 1 միլիոն մարդ ստիպված կլինի լքել տները Սիրիայում, եթե երկրում շարունակվի պատերազմը՝ հայտնել է Սիրիայում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգող Յակուբ էլ Հիլոն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա կոչ է արել սիրիացիների համար մեծացնել միջազգային օգնության ծավալները Սիրիայում:
ՄԱԿ-ի համակարգողի խոսքով՝ եթե հակամարտության լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկվեն, ապա Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակը կարող է համեմատվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակաշրջանի հետ:
2011 թվականից ի վեր սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 250 հազար մարդ, 4 միլիոնը լքել է երկիրը, իսկ մոտ 7.6 միլիոնն էլ լքել է սեփական տունը: