Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինան համեմատել է բաժնետիրական ընկերության հետ, որը կառավարվում է ոչ թե պետական կառույցների, այլ օլիգարխներից կազմված ստվերային կառավարության կողմից: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Յալթայի եվրոպական ռազմավարության 12-րդ ամենամյա հանդիպման ժամանակ՝ Կիևում:
«Այո, մենք, ըստ էության, ունենք ստվերային կառավարություն, զուգահեռ կառավարություն: Նրանք, ովքեր ղեկավարում են գործերը, իրականում այդ բաժնետիրական ընկերության սեփականատերեր են»,- ընդգծել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ «Ուկրաինայում իշխում են որոշ օլիգարխներ»:
Նրա խոսքով՝ ոչ պաշտոնական համակարգը ևս ճգնաժամի մեջ է՝ ինչպես պետական ծառայությունները: