Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ ուղղված անվտանգության սպառնալիքը ԱՄՆ նրա այցի ընթացքում, որը ծրագրված է հաջորդ շաբաթ։
Այս մասին հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Մայքլ Մաքքոլը:
Կոնգրեսականի խոսքով՝ տեղեկությունն ինքը ստացել է Գաղտնի ծառայությունից, որը պատասխանատու է բարձրաստիճան անձանց անվտանգության պահպանման համար։