Միջազգային Քաղաքականություն 

Բլատտերը մասնակցել է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սխեմաներին. շվեյցարական ԶԼՄ-ներ

analitik.am

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ շվեյցարական SRF հեռուստաալիքն անուղղակի ապացույցներ է գտել, որ Յոզեֆ Բլատտերը մասնակցել է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սխեմաներին: Հեռուստաալիքը փաստաթղթեր է հրապարակել Ջեկ Ուորներին «ԱԱ-2010»-ի և «ԱԱ-2014»-ի հանդիպումների հեռարձակման իրավունքների վաճառքի վերաբերյալ: Վերջինս մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Համաձայն փաստաթղթերի՝ Ուորներն «ԱԱ-2010»-ի հեռարձակման իրավունքի համար ընդամենը 250 հազար դոլար է վճարել, իսկ «ԱԱ-2014»-ի համար՝ 350 հազար: Դա հեռարձակման իրավունքների շուկայական իրական գնի մոտ 5 տոկոսն է կազմում: Այդ փաստաթղթերում նշվում է նաև Բլատտերի անունը, ով, որպես ՖԻՖԱ-ի ղեկավար, հավանություն է տվել գործարքին:

Նույն շարքից