Սեպտեմբերի 15-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Հայաստանն առաջիկա տարվա համար կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ արտգործնախարարը կմասնակցի նաև Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին։