Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55.9 տոկոսը

analitik.am

Արցախում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերի դռները փակելուց հետո` ժամը 20:00-ի տվյալներով, մասնակցել է 52 հազար 765 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 55.9 տոկոսը:

Այս մասին է հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Արցախի Հանրապետության 207 համայնքներում սեպտեմբերի 13-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի  94 377ընտրող: Ընտրություններին մասնակցում են  235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքիավագանու անդամի թեկնածուներ:

Նույն շարքից