Հայաստան Քաղաքական 

Մարալիկում հաղթել է գործող քաղաքապետը

Մարալիկում սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններին հաղթել է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Արտակ Գեւորգյանը ստացել է 1965 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Արտակ Ավդալյանը 1110 ձայն:

Մարալիկում ընտրողների ընդհանուր թիվը 5 հազար 500, մինչդեռ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընդամենը 3 հազար 147 մարդ:

Նույն շարքից