Հասարակություն 

Տղամարդկանց ու կանանց ուղեղների տարբերությունը

Կանանց և տղամարդկանց ուղեղների նեյրոնային ցանցերը տարբերվում են՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է PNAS ամսագրում: 

Մասնավորապես, նրանք նկատել են, որ տղամարդկանց մոտ նեյրոնային ցանցերը տեղակայված են այնպես, որ հեշտանում է տեղի ունեցող իրադարձությունների ընկալումն ու գործողությունների համակարգումը: 

Իսկ ահա կանանց մոտ նեյրոնային ցանցերը տեղակայված են աջ և ձախ կիսագնդերի միջև, ինչը նպաստում է ինտուիտիվ և վերլուծական գործընթացներին:

Հետազոտողների կարծիքով՝ գլխուղեղի կառուցվածքում այդ տարբերությունները ցույց են տալիս, թե ինչու են տղամարդիկ ու կանայք հաջող կատարում տարբեր հանձնարարություններ:

Նույն շարքից