Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ կրակել են մեքսիկացի զբոսաշրջիկների վրա, մահացել է 12 մարդ, այդ թվում եգիպտացի գիդեր: Եվս 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հայտնի է, որ դեպքը պատահել է կիրակի: Ըստ տեղեկությունների, անվտանգության ուժերը հետևելիս են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցչիներին:
Մեքսիկայի նախագահը Եգիպտոսի իշխանություններից պահանջել է տեղի ունեցածի մանրամասն քննություն իրականացնել: