Tvline.com կայքի փոխանցմամբ՝ Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ-Սիթի քաղաքում կիրակի օրն ավարտված «Միսս Ամերիկա-2016» մրցույթի հաղթող է ճանաչվել 21-ամյա Բեթի Քենթրելը՝ Ջորջիա նահանգի Ուորներ-Ռոբինսից:
Քենթրելը երաժշտական մանկավարժություն է ուսումնասիրում Մեյքոն քաղաքի Մերսերա համալսարանում: Մասնակիցների տաղանդների մրցույթի ժամանակ նա կատարել է օպերային արիա: