Քաղաքական Միջազգային 

Մարկ Մուգալյանը՝ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբաձր աստիճանի պարգևի

Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, ով առաջինն էր փորձել է օգոստոսի 21-­ին կանգնեցնել Փարիզ-­Բրյուսել գնացքի ահաբեկչին, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբաձր` Քաջության չորրորդ
աստիճանի պարգևի:

Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` թվիթերյան իր էջի միջոցով:

Բալայանը լուրը շեշտել է «ահաբեկչություն գնացքում» (#terror on a train) և «հայ» (#armenian) հեշթեգերով:

Հիշեցնենք, որ Օգոստոսին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել 51­-ամյա Մարկ Մուգալյանը:

Նա փորձել էր վնասազերծել ահաբերկչին, ձեռքից խլել հրազենը: Գիտնականի քրոջ փոխանցմամբ` հարձակվելով «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված ահաբեկչի վրա, Մարկ Մուգալյանը ստացել էր թափանցող հրազենային վնասվածք նյարդային հանգույցի վրա, ինչը կարող է խանգարել ձախ ձեռքի ամբողջական աշխատանքին: Մուգալյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչ այժմ գտնվում է բժիշկնեևրի հսկողության տակ:Այնուհետև, երեք ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում էին երկու զինվորականներ և մեկ բրիտանացի գործարար, հաջողվել էր վնասազերծել ահաբեկչին:

Նույն շարքից