Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն սեպտեմբերի 15-16-ը պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյան կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջը, ում հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության թեման, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։
Նշվում է նաև, որ Սինիրլիօղլուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Արթուր Ռասիզադեին: