Հայաստան Քաղաքականություն 

Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունները չեն կարող Հայաստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք լինել. Կիրո Մանոյան

analitik.am

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ազդում, արդեն ազդել են Ադրբեջանի հնարավորությունների վրա: «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Մենք պետք է զգոն լինենք, հետևենք իրադարձություններին, քանի որ Հայաստանի սահմանից հեռու չէ այդ ամենը տեղի ունենում, ավելին դրանց մեծ մասը Արևմտյան Հայաստանի տարածքներում են տեղի ունենում: Այդ իրադարձությունները կարող են ազդել, կարծում եմ, արդեն ազդում են Ադրբեջանի հնարավորությունների վրա»,-ասաց Մանոյանը, ավելացնելով, որ այդ դեպքերի պատճառով Բաքու-Թբիլիսի-Կարս գազամուղն արդեն երկու անգամ պայթեցվել է, դրա գործունեությունը հիմա դադարեցված է:

Մանոյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունները չեն կարող Հայաստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք լինել, սակայն ամեն դեպքում, նրա համոզմամբ, պետք է Հայաստանը զգոն լինի:

Նույն շարքից