Միջազգային Քաղաքական 

ՌԴ-ում ԵՄ երկրների ելքի արտոնագիրն ընդունում են նոր օրենքներով

Polit.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ-ում Եվրամիության երկրների վիզային կենտրոնները այսօրվանից ելքի արտոնագրի տրամադրման փաստաթղթերն ընդունում են նոր օրենքներով։

Այսուհետեւ դիմողները 5 տարին մեկ անգամ պետք է մատնահետք հանձնեն շենգեն վիզա ստանալու համար։ Կենսաչափական անձնագրեր ունեցող անձինք սահմանը հատելիս պետք է մատնահետք հանձնեն։ Բացառություն են կազմում 12 տարեկանից փոքր երեխաները, պաշտոնական պատվիրակությունների անդամները եւ անձինք, որոնց մատնահետքերը ֆիզիկապես հնարավոր չէ ստուգել։

Նույն շարքից