Tass.ru կայքի փոխանցմամբ՝ Գերմանիան վերահսկողություն է մտցրել Ավստրիայի հետ սահմանին, որպեսզի կարողանա հսկել փասխտականների անվերջ հոսքը:
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ այս քայլն ուղղված է անվտանգության ապահովման և լուծումներ գտնելու համար ժամանակ շահելուն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին փախստականների հոսքը իսկական աղետ էր Մյունխենի համար: Միայն սեպտեմբերի 12-ին Ավստրիայից այստեղ էին եկել մոտ 12.2 հազար մարդ, իսկ սեպտեմբերի 13-ին՝ 5 հազար: Քաղաքում այլևս տեղ չի մնացել փախստականներին տեղավորելու համար: Քաղաքային իշխանություններն այդ կապակցությամբ որոշել են «վերազինել» Օլիմպիական ավանի սպորտային օբյեկտները: