Interfax.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ այս տարվա փետրվարին Մոսկվայի կենտրոնում սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի ներկայացուցիչները միջնորդել են փոխել սպանության հոդվածը որպես պետական գործչի սպանություն:
Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Վադիմ Պրոխորովը:
Պրոխորովն ընդգծել է, որ վերաորակավորման արդյունքում խոսքը պատժի խստացմանը չի վերաբերում, քանի որ երկու հոդվածներով էլ նախատեսվում է ցմահ ազատազրկում: