Հայաստան 

Այսօր՝ ժամը 18։00-ին, «Արմենիա TV»–ին կներկայացնի 6 տարբեր ալիքներ

«Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև կնքված համագործակցության մասին հուշագրի համաձայն այսօր՝ ժամը 18։00-ին կմեկնարկի «Արմենիա» հեռուստաընկերության «6 տարբեր Արմենիա» նախագիծը, որից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները:

Այդ վեց ալիքներն են՝ «Պրեմիում», «Հայ կինո», «Ջան TV», «Քոմեդի», «Տունտունիկ» և «Սինեմաքս», որոնց տարբերանշանները կլինեն համապատասխանաբար 1-ից 6 թվերը: Բոլոր հեռուստաալիքները կհեռարձակվեն օրը 24 ժամ առանց գովազդային դադարների:
«Յուքոմ»–ի բաժանորդների համար հեռուստավահանակի «0» կոճակի ներքո գործելու է «Պրեմիումը», այստեղ հեռարձակվելու են հեռուստաընկերության հաղորդումները HD որակով և առանց գովազդային դադարների:

 

304 կոճակի ներքո գործելու է «Հայ կինո» ալիքը, որտեղ ցուցադրվելու են հայկական արտադրության ֆիլմերն ու հեռուստասերիալները շուրջօրյա ռեժիմով։
303 կոճակի ներքո գործելու է «Ջան TV»–ն և հնչելու է հայկական երաժշտություն՝ հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ, ինչպես նաև բացառիկ համերգներ:

302 կոճակի ներքո գործելու է «Արմքոմեդի» հեռուստաալիքը, որտեղ մեկ հարկի ներքո ներկայացվելու են հայկական հումորի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց հումորային մանրապատումներով ու սերիալներով: Կներկայացվեն ինչպես նոր, այնպես էլ հին մանրապատումներ:

301 կոճակի ներքո կներկայացվի «Տունտունիկ» ալիքը, որտեղ 24 ժամ կցուցադրվի երեխաների համար նախատեսված ծրագրեր՝ մուլտերից մինչև ճանաչողական ֆիլմեր:
300 կոճակի ներքո կգործի «Սինեմաքս» ալիքը, որտեղ կցուցադրվեն գեղարվեստական ֆիլմեր ոչ միայն ամերիկյան արտադրության, այլ նաև եվրոպական:

Նույն շարքից