Հասարակություն 

Հրաշք է հայ ժողովրդի գոյությունը պատմության փոթորիկների մեջ. Արամ Առաջին

«Ցեղասպանն ուզեց Հայաստանը և հայ ժողովուրդը գերեզմանել, սակայն այսօր հայ ժողովուրդը հարություն է առել շնորհիվ իր հերոսների և նահատակների թափած արյան»: Լիբանանի Այնճար բնակավայրում գտնվող Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան- համալիրի մոտ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին իր խոսքում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:

Այնճարի սուրբ Պողոս եկեղեցում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 12-ին կատարել է կանոնական աղոթք, ապա այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան-համալիր, որտեղ տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարատի 100-ամյակին նվիրված տոնակատարություն:

Հանդիսության ավարտին Վեհափառ Հայարապետն իր պատգամն է ուղղել բազմահազար ժողովրդին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի մասին, Արամ Առաջինն ասել է. «Այս երկու ամյակները մեկ և նույն բանն են պատգամում հայ ժողովրդին՝ ամուր պահեք ձեր պահանջատիրական կամքն ու վճռականությունը»: Նա շեշտել է հերոսների և նահատակների առանցքային դերն ազգերի կյանքում:

Խոսելով Լիբանանում հաստատված սիրիահայերի մասին, Արամ Առաջինն ասել է, որ ամեն գնով պարտավոր են օգտակար լինել սիրիահայ եղբայրներին և քույրերին, ովքեր պայմանների բերումով ժամանակավորապես հաստատվել են Լիբանանում:

Նախօերին Սուրբ Պողոս եկեղեցում կատարվել է սուրբ Պատարագ՝ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթվ: Օրվա խորհրդի ու պատգամի մասին խոսել է Վեհափառ Հայրապետը:  Արամ Առաջինը նշել է, որ հրաշք է հայ ժողովրդի գոյությունը պատմության փոթորիկների մեջ և հայ եկեղեցին իր պատմության ընթացքում եղել է հայ ժողովրդի կողքին՝ դառնալով մեր հայրենիքի և ժողովրդի իրավունքների պաշտպանության ռահվիրան, իր խաչով պայքարելով սրով պայքարող հայ հերոսների կողքին:

12002794_979868245368231_5118331480310686156_n 11181745_979868208701568_7877743206096386471_n 12002305_979868282034894_3966669123460746937_n

Նույն շարքից