Հասարակություն 

Հայրը ծաղիկները տեղափոխում է` իր աղջնակի կյանքը վտանգելով

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարելու ժամանակ բեռնատար թափքերի մեջ կանգնած վիճակում ուղևորներ չփոխադրեն, գրում է Shamshyan.com-ը:

Վերջին ժամանակներս հանրապետությունում, հիմնականում` մարզերում, տեղի են ունեցել մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ բեռնատարների մասնակցությամբ, որի ժամանակ թափքում եղած մարդիկ վթարից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոշ դեպքեր էլ, ցավոք, ողբերգական ավարտ են ունեցել: Այսօր` սեպտեմբերի 14-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը արձանագրել է նման մի իրավիճակ, երբ, հավանաբար, ընտանիքի հայրը ծաղիկներ էր տեղափոխում վաճառքի, իսկ թափքում կանգնած էր անչափահաս աղջնակը:

7bbd888fca3a366475ed0ba226c6eba8 31f279780bda46ba801e7b9bb1c0d544

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Նույն շարքից