Քաղաքական Միջազգային 

ՄԱԿ-ի ԱԽ կազմը կարող է ընդլայնվել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը սեպտեմբերի 15-ին մեկնարկող 70-րդ նստաշրջանի ընթացքում վերադառնալու է Անվտանգության խորհրդի վերակազմավորման և ընդլայնման հարցին:

Այս մասին գրում է TASS-ը:

Բանաձևում նշվում է, որ պետք է աշխատանքային խումբ ստեղծվի Անվտանգության խորհրդում արդարացի ներկայացվածության և դրա ընդլայնման հարցերի շուրջ:

Վերջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդլայնվել է 1963 թվականին, երբ դրա կազմը 11 անդամից հասցել է 15-ի, որոնցից 5-ը, որպես մշտական անդամներ, վետոյի իրավունք ունեն:

Նույն շարքից