Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում սեպտեմբերի 13-ին հայերի և ադրբեջանցիների մեջ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Վոլգոգրադի «Բարիտոն» կարաոկե բարում:
Բարի այցելուների միջև վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում բարի հայ սեփականատիրոջ որդին որսորդական զենքից վիրավորել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Նաբիօղլուին:
Տուժածի ընկերները չեն սպասել շտապօգնության մեքենայի ժամանմանը և իրենք են ընկերոջը հիվանդանոց տեղափոխել: Սակայն ճանապարհին նրանց մեքենայի ուղղությամբ դարձյալ կրակել են:
Հարուցվել է քրեական գործ. իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 34-ամյա կասկածյալին: