Մշակույթ Հասարակություն 

Փոլ Ուոքերի դուստրը հոր պատվին բարեգործական հիմնադրամ է հիմնել

Սեպտեմբերի 12-ին մահացած հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերը պետք է նշեր ծննդյան 42-ամյակը: Այդ կապակցությամբ նրա դուստրը` Միդոուն, հոր պատվին բարեգործական հիմնադրամ է հիմնել: Paul Walker Foundation-ը կրթաթոշակներ և դրամաշնորհներ կտրամադրի ուսանողներին և օվկինոսագետ գիտնականներին: Գրում է BBC-ն:

«Հիշելով հայրիկիս` ես հիշում են նրա հետաքրքրությունների մասին: Նա հետաքրքրված էր օվկիանոսով, կենդանիներին փրկելով և մարդկանց աջակցելով: Ես չափազանց հպարտ եմ, որ նրա ծննդյան օրը բացում եմ PaulWalkerFoundation-ը», - Ինսթագրամի իր էջում գրել է աղջիկը` տեղեկացնելով հիմնադրամի բացման մասին:

Իսկ հենց կազմակերպության կայքում գրված է, որ հիմնադրամը կշարունակի Ուոքերի սկսած աշխատանքը:

«Հիմնադրամի գլխավոր խնդիրը օվկիանոսի ուսումնասիրություններով զբաղվող գիտնականներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելն է», - նշվել է հայտարարության մեջ:

Նույն շարքից